Թրամփը վերջնաժամկետ է նշանակել Իրանին


15:50 , 15 հունվար, 2018
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը. հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ըստ Թրամփի՝ սա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։
Թրամփը կոչ է արել համաձայնագիրը ստորագրած «եվրոպական երկրներին» այդ 120 օրվա ընթացքում միասին աշխատել համաձայնագրում փոփոխություններ կատարելու վրա։ Եթե համաձայնագիրը փոփոխության չենթարկվի՝ Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագիրից։