Սիրիայի հյուսիսում Թուրքիան ուժեղացնում է ճնշումը քրդերի նկատմամբ


14:08 , 15 հունվար, 2018

Քրդաբնակ Աֆրինի ուղղությամբ ավելանում են թուրքական ճնշումներն արևմուտքից (որն արտահայտվում է ալ-Ռաիից եկող թուրքական զինուժի թվաքանակի ավելացմամբ) և հարավից (Իդլիբի հյուսիային հատվածում նկատվող թուրքական ստորաբաժանումների ավելացմամբ):

Այս պահին թուրքական հրետանին ինտենսիվ հարվածներ է հասցնում Աֆրինի քրդաբնակ հատվածների ուղղությամբ: Բացի այդ՝ թուրքական օդուժի ավիահարվածների թիրախում են Աֆրինում գտնվող PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) կայանատեղիները: