Մեզ հաստատ դուր չի գա, եթե որպես վիրավորանքի հակադարձում կարդանք՝ "հայը դու ես"


15:00 , 14 հունվար, 2018
Հատկապես ցանկացած պաշտոնյա պիտի ականջին օղ անի, որ էթնիկ ծագումը չի կարելի որպես վիրավորանք ա)ընկալել, բ) օգտագործել: 
Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ եվրոպացի նախարարի հետ, եթե նա գրեր, ասենք "գնչուն դու ես"..
Առհասարակ մեզանում պետք է արմատախիլ անենք այս արատավոր սովորույթը: Մեզ հաստատ դուր չի գա, եթե կարդանք որպես վիրավորանքի հակադարձում "հայը դու ես"...