Բրիտանիայում թռչնագրիպի նոր դեպքեր են գրանցվել


15:00 , 13 հունվար, 2018

Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել. հաղորդում է Ria.ru-ն:

Դորսեթ կոմսությունում վիրուսով վարակված 17 թռչուն է հայտնաբերվել. սա երկրում 2017-2018 թվականների ձմռանը թռչնագրիպի գրանցված առաջին դեպքն է:

Հաղորդվում է, որ վիրուսը շատ վարակիչ է և մահացու թռչունների համար: Երկրի իշխանությունները հորդորել են թռչնաբույծներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները: