Կարեն Կարապետյանին առաջիկա օրերին կփոխարինի Վաչե Գաբրիելյանը


21:30 , 8 հունվար, 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պարտականությունները հունվարի 8-ից 12-ը կկատարի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Կառավարության ղեկավարի՝ դեկտեմբերի 28-ի ամսաթվով թվագրված, սակայն այսօր հրապարակված որոշման մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը»:

Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն էլ այսօր ֆեյսբուք սոիալական ցանցի իր էջում գրել է, որ Կարեն Կարապետյանն արձակուրդը կանցկացնի արտերկրում: