2017-ին ստացած մաղթանքներից ո՞րն է իրականացել Անահիտ Կիրակոսյանի կյանքում. դերասանուհին ամփոփում է տարին


14:50 , 29 դեկտեմբեր, 2017

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի նախատոնական բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

-Ինչու՞ ենք շտապում և ու՞ր:

-Շտապում ենք տուն` ընտանիքի անդամներին կարոտած:

-Ի՞նչը չի հերիքում հայ ժողովրդին և արդյո՞ք 2017-ը ինքնաբավ տարի էր ընդհանրապես:

Կարծում եմ` շատ անհատական է: Մեկին ամեն ինչ հերիքում է, մյուսը բողոքում է, մեկի համար ինքնաբավ է, մյուսի համար` ոչ: Շատ տարբեր է մտածում հայ ժողովուրդը:

-Ի՞նչը կհիշվի, և ի՞նչն արագ կմոռացվի 2017-ից:

Թող հիշվի դրականը, և արագ մոռացվի բացասականը:

-2017-ին ստացած ամանորյա բազմաթիվ բացիկներից, մաղթանքներից ու կենացներից քանի՞սն իրականացան:

-Նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմում, դա ինձ մաղթել էին:

- Եթե իմանայիք Ձեր հենց այս մաղթանքը իրականություն կդառնա…

Թող բոլոր երեխաներն առողջ լինեն: