Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ս-400-ի գնման վարկի վերաբերյալ


14:10 , 29 դեկտեմբեր, 2017

Թուրքիան եւ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ին վարկային համաձայնագիր են ստորագրել Ս-400 համալիրների գնման վերաբերյալ:

Այդ մասին հայտնել Է Haber Turk հեռուստաալիքը:

Համաձայնագրի ստորագրումը տեղի Է ունեցել Անկարայում:

Ավելի վաղ Hurriyet թերթը հայտնել Էր, որ համալիրների գնման գումարի մի մասն Անկարան ինքը կվճարի, իսկ մյուս մասի համար վարկ կվերցնի Մոսկվայից: Ընդ որում՝ այն կլինի ոչ թե դոլարով, այլ ռուբլով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: