«Առավոտ». Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել՝ մեզ հե՞տ եք, թե՞ նրանց. Գ. Կարասինը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին


10:50 , 28 դեկտեմբեր, 2017
«Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույ­ցում մեկնաբանել է Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկե­րության» մասին պայմանագիրը՝ նշելով, որ իրենք Հայաստանին երբեք ընտրության առաջ չեն կանգնեցրել:       «Մեր     հարևաններին ու դաշնակիցներին մենք միշտ վերաբերվում ենք որպես մարդկանց, որոնք ունեն կյանքի և արտաքին քաղաքականության նկատմամբ իրենց հայացքները: Մեր հարևաններն ինքնիշխան պետություն են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակից­ներին: Հասկանալի է, որ ժամա­նակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմավեկտոր շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել՝ ում հետ եք դուք՝ մե՞զ հետ, թե՞ նրանց: Բայց մենք իրավունք ունենք ապավինելու դաշնակցային հարաբերությունների գերակայու­թյանը:
 
Բացի այդ, տարբեր ձևաչափերով, այդ թվում ԵՄ «Արևելյան գործընկերության» ձևաչափով ստորագրվող համաձայնությունները չպետք է խախ­տեն այն պարտավորությունները, որոնց շուրջ մենք արդեն համա­ձայնություն ունենք»,- ասել է Կա­րասինը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: