1917 թ. դեկտեմբերի 20-ին բոլշևիկները ստեղծեցին իրենց ամենասարսափելի պատժիչ օրգաններից մեկը


09:19 , 20 դեկտեմբեր, 2017
1917թ. դեկտեմբերի 20-ին զենքի ուժով իշխանության եկած բոլշևիկները ստեղծեցին իրենց ամենասարսափելի պատժիչ օրգաններից մեկը՝ Հակահեղափոխականության դեմ պայքարի Համառուսաստանյան Արտակարգ կոմիտեն (ВЧК): Այն մինչ НКВД-ի ստեղծումը հիմնական դերակատարումն ուներ Կարմիր տեռորի սարսափների իրականացման համատեքստում: Զենքի ուժով իշխանության եկած բոլշևիկների կողմից իրականացվող Կարմիր տեռորի շրջանակներում տարբեր տվյալներով մինչև 1-1.5 միլիոն մարդ սպանվեց: