Ռուսաստանը պետք է ողջամիտ լուծումներ փնտրի ԼՂ հարցում. Զյուգանով


12:00 , 19 դեկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

ՌԴ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը կարծում է, որ առանց Ռուսաստանի ակտիվ քաղաքականության Անդրկովկասում որևէ հարց չի կարող լուծվել, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտությունը. այս մասին Զյուգանովն ասել է Москва-Баку պարբերականի հետ հարցազրույցում:

«Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության գործում, փնտրի խաղաղ, ողջամիտ լուծումներ: Ես վստահ եմ, դրանք կան»,- ասել է Զյուգանովը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ շահագրգռված են բոլոր կողմերը:

Կոմկուսի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ավելի արդյունավետ քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: