Նորավանքի Սբ. Կարապետ եկեղեցու գավթի առեղծվածային պատկերը(PHOTO)


17:59 , 23 ապրիլ, 2013

Վերջերս Նորավանքում էի (իսկ ես Նորավանքում շատ հաճախ եմ լինում գործի բերումով), երբ տուրիստներիցս մեկը, ով նկարում էր գավթի խաչքարերն ու տանիքի ստալակտիդային երդիկը, մոտեցավ ինձ ու մեկնեց ֆոտոխցիկը և հարցրեց, թե ինչ եմ տեսնում: Ես ապշած էի, քանի որ տեսնում էի հստակ երևացող մարդկային դիմագծեր, ավելին` անգամ պետք էլ չէր լարել ուշադրությունն ու երևակայությունը. ամեն ինչ ավելի քան ցայտուն էր: Իհարկե, սնապաշտ չեմ և փորձում եմ հասկանալ, թե ինչպես է այդ պատկերը հայտնվել այդտեղ, սակայն հետաքրքրական է և ինչ-որ չափով նաև առեղծվածային` ինչո՞ւ հենց եկեղեցում և ինչո՞ւ հենց մարդկային կերպարանք...

Հ.Գ. Նկարը արել եմ իմ հեռախոսով, քանի որ ձեռքի տակ ֆոտոխցիկ չունեի, էնպես որ որակի առումով հումորներ չանե՛ք ;)