Այս տարվա ասուլիսին Պեսկովի և Պուտինի ուշադրությունը գրավելու հարցն ավելի բարդ է լինելու


14:09 , 14 դեկտեմբեր, 2017
Այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին հավատարմագրվել է 1600 լրագրող, և 4 ժամվա ընթացքում միայն յուրաքանչյուր 20-րդ լրագրողն է հնարավորություն ստանում հարց ուղղելու նախագահին:
Այս ասուլիսին Պեսկովի և Պուտինի ուշադրությունը գրավելու հարցն ավելի բարդ է, քանի որ, ի տարբերություն նախկին տարիների, լրագրողներն իրավունք չունեն մեծ պլակատներով ներկայանալու. դրանք խանգարում են տեսախցիկների աշխատանքին: Կրեատիվը պետք է տեղավորել A4 չափի թղթի վրա կամ էլ շատ վառ կերպարով ներկայանալ։ Օրինակ՝ լրագրող կա, ով Ձմեռ պապիկի շորերով է ասուլիսին ներկայացել։