Իշխանությունները ժողովրդի հոգևոր հայելին են


11:22 , 22 ապրիլ, 2013

Իշխանությունները ժողովրդի հոգևոր հայելին են, նրա մեջ արտացոլվում է ժողովրդի հոգևոր արժեհամակարգը: Պետք չէ ջարդել հայելին և նորը տեղադրել. միևնույն է, նրանում կրկին նույն պատկերն է երևալու:

Եթե ժողովուրդը ցանկանում է տեսնել հայելու մեջ այլ պատկեր, ապա նա պետք է փոխի ինքն իրեն, եթե չի ցանականում փոխել ինքն իրեն, ապա պետք է փոխել այդ ժողովրդին:

Եվ վերջում՝ պետք է հասկանալ, որ հարվածելով հայելուն՝ հարվածում ես ինքդ քեզ, անպատվելով՝ անպատվում ես ինքդ քեզ:

Հ.Գ. Յուրաքանչյուր ժողովուրդ ունենում է այնպիսի իշխանություն, որին նա արժանի է:
Ժոզեֆ դե Մեստր