Կիլիկյան Հայաստանը Եվրոպայի անբաժան մասն է հանդիսացել


23:10 , 4 դեկտեմբեր, 2017

Ներկայացնենք 15-րդ դարի սկզբի մի ուշագրավ ֆրանսիական մանրանկար. սա մի հատված է 1401-1405 թթ. ստեղծված «Մելուսինայի վիպերգ» (Le Roman de Mélusine) հանրահայտ ձեռագիր մատյանից, որը պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: Այն պատկերում է Լուսինյան հարստության հաստատումը Կիլիկյան Հայաստանում, երբ 1343 թվին Գի Լուսինյանը գահ բարձացավ իբրև Կոստանդին Գ Հայոց թագավոր: 
Մանրանկարին կից գրությունը հետևյալն է. «Ամրոցում պատսպարված Հայաստանի (Կիլիկիայի) թագի hանձնումը Գիյոմ Լուսինյանին»:

Image may contain: 3 people