Հայաստանում ձյուն է սպասվում


16:00 , 1 դեկտեմբեր, 2017

Newsarmenia.am-ը գրում է.

Հայաստանում սպասվում են եղանակային փոփոխություններ։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2- 4-ն էապես չի փոխվի, դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: Մայրաքաղաքում վաղը` դեկտեմբերի 2–ին, ցերեկային ժամերին սպասվում է +9...+11 աստիճան, գիշերը` -2...-4։–0–