Կրթության ու գիտության զարգացման ոլորտում ունենք հազար խնդիր, թերացում ու բացթողում


14:31 , 22 նոյեմբեր, 2017

Տեղեկատվական դարաշրջանում կրթության ու գիտության զարգացման նախկին գործիքակազմը ոչ միշտ է արդյունավետ, հասցեական, թիրախային։ Այսօր մենք այդ ոլորտում ունենք հազար խնդիր, թերացում ու բացթողում։
Չմանրանալով դրանց թվարկման երկար ու հոգնեցուցիչ պրոցեսի մեջ՝ մի կարևոր փաստ նույնպես պետք է ֆիքսել.

Բոււհական կրթական հարթակն այն առաջնային օղակն է, որտեղ մուտք գործող դպրոցականին պետք է սովորեցնեն մտածել, ճշտելի տեղեկության հիմքով փաստարկված կարծիք մշակել, սովորել, քաղաքացիական գիտակցության ձևավորման համար բազա ստեղծել։

Հենց այս առումով կարծում եմ՝ կարևորագույն դեր կարող են ունենալ հատկապես հումանիտար ոլորտի կրթական հաստատություններում ու ֆակուլտետներում բակալավրատի 1-2 կուրսերում մի քանի դիսցիպլինի մշակումն ու պարտադիր դասավանդումը.
1. Տրամաբանություն
2. Գիտհետազոտության մեթոդներ ու գործիքներ
3. Մեդիագրագիտություն։

Տրամաբանորեն գրագետ ուսանողը, ով ունակ է տեղեկատվական հոսքեր ֆիլտրելու և փաստարկված կարծիք ունենալու, գիտակից քաղաքացու այն տեսակն է, որի պահանջը մենք շատ ունենք։