Այսօր Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է


09:40 , 22 նոյեմբեր, 2017

Այսօր Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը: