Հայաստանում այս տարվա 10 ամիսներին ավտովթարներից զոհվել է 228 հոգի


00:30 , 21 նոյեմբեր, 2017

2017 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետությունում 2940 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 228 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 4352 մարդ:

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարից հոկտեմբեր արձանագրել է վարորդների կողմից վազանցի կանոնների խախտման 6049 դեպք:

«ՃՈ-ի կողմից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհներին տեղի ունեցող վթարների գերակշիռ մասը վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելու հետևանքով են»,- ասել է Ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանը։

Մանրամասները՝ ՃՈ տեսանյութում։