Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է անվանել. հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով NBC հեռուստաընկերությանը:
«Վլադիմիր Պուտինը մեր ներքին ժողովրդավարության և ազգային անվտանգության սպառնալիքն է»,- այս մասին նա հայտարարել է 2016-ի նախագահի ընտրություններից հետո ամուսնու հետ ունեցած առաջին հրապարակային ելույթի ժամանակ:
Քլինթոնը նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները շատ հապաղեցին պաշտպանվելու համար: