Light Affect հայկական արտադրության առաջին երիտասարդական բրենդի նոր սրահի բացումը` BlogNews LIFE-ի անդրադարձում


16:15 , 18 նոյեմբեր, 2017

Light Affect հայկական արտադրության առաջին երիտասարդական բրենդը Metronome Shopping Centre-ում բացեց իր երկրորդ խանութ-սրահը: Բրենդի սիրահարները մինչ այս կարողանում էին գնումներ կատարել ինչպես օնլայն, այնպես էլ Տաշիր Մոլի Armenian Brands-ի հարթակից: Light Affect-ն առաջարկում է ամբողջական լուքեր՝ սկսած ջինսերից և տաբատներից, վերջացրած սվիթշոթերով և բոմբեռներով։ Բրենդի փիլիսոփայությունն է՝ հայ երիտասարդներին առաջարկել հայկական այլընտրանք միջազգային բրենդների փոխարեն։ Ընկերությունը համագործակցում է երիտասարդ և տաղանդավոր հայ դիզայներների հետ, ովքեր յուրաքանչյուր սեզոնին ներկայացնում են հետաքրքիր հավաքածուներ, որոնք ոճային են և տարբերվող:

Հագուստի նոր թրենդ թելադրող Light Affect-ը երիտասարդներին առաջարկում է ոճային, գեղեցիկ, որակյալ հագուստ՝ առաջնային տեղ տալով որակին: Հագուստի դիզայնի անբաժան մասն են կազմում հայատառ գրությունները, որոնք արտահայտում են հայկական ինքնությունը, ինչպես նաև առօրյա կյանքում արմատացած սլենգային արտահայտությունները, որոնք հաճախ կիրառվում են երիտասարդների կողմից: Երկարաժամկետ հեռանկարներում նախատեսվում է բրենդը դուրս բերել նաև միջազգային շուկա և ներկայացնել տարբեր երկրներում։

Տեսականին ամբողջովին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում և հայ սպառողին առաջարկում է բարձրորակ բրենդային տեսականի՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով, որը որակապես չի զիջում արտասահմանյան ապրանքանիշներին: 

Հասցե՝ Տաշիր մոլ՝ Armenian Brands
Metronome Shopping Centre
հեռ. 041 220555 

IMG_3037 copy
IMG_3038 copy
IMG_3042 copy
IMG_3047 copy
IMG_3051 copy
IMG_3052 copyIMG_3058 copy
IMG_3004 copy
IMG_3010 copy
IMG_3013 copy
IMG_3018 copy
IMG_3019 copy
IMG_3042 copy
IMG_3046 copy
IMG_3126 copy
IMG_3152 copy
IMG_3159 copy
IMG_3163 copy
IMG_3164 copy
IMG_3168 copy
IMG_3173 copy
IMG_3205 copy

BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422