Լուծեք պատերազմի ու խաղաղության հարցը, մնացած բոլոր հարցերը կլուծվեն ինքնաբերաբար


10:35 , 15 նոյեմբեր, 2017
Լուծեք պատերազմի ու խաղաղության հարցը, մնացած բոլոր հարցերը կլուծվեն ինքնաբերաբար՝ տարկետումի, բանակից ազատվելու, բանակում չծառայելու և իշխանական հիերիարխիայով բարձրանալու, արտագաղթելու և այլն, և այլն...
Սակայն մի երևույթի մասին, որն իսկապես արտառոց է, երկու խոսք չասել չեմ կարող:
Տղե՛րք, երբ Դուք չեք ծառայել, բայց այսօր կուրծք եք ծեծում, հանդես գալիս հայրենասիրական ճոռոմ ու ամպագոռգոռ հայտարարություններով և հորդորում բոլորին քշել բանակ, առնվազն անբարոյականություն է...