«Առավոտ». Պետք է մտածել՝ ինչպես նվազեցնել հարցը ուժով լուծելու ցանկությանը. Սերգեյ Մարկեդոնովը՝ ԼՂ խնդրի մասին


10:50 , 4 նոյեմբեր, 2017

«Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը համամիտ չէ այն պոպուլյար տեսակետի հետ, որ 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Հայաստա­նի միջև ռազմական բալանսը խախտված էր՝ ի հաշիվ ՀՀ-ի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին հարձակողական զինատեսակների և այլ զինտեխնիկայի վաճառքի: Նա նկատում է, որ սահմաններում լարվածությունն աճում էր մինչև 2016 թվականն էլ. «Եվ հարցն այն չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին ինչ-որ զենք է վաճառել: Այո, այստեղ կարելի է վիճել, ինքս էլ Ռուսաստանում հանդես եմ եկել դրա դեմ: Բայց չլինի ռուսական զենքը, կլինի իսրայելականը, թուրքականը: Փաստն այն է, որ զենքի պահանջարկ կա: Ցանկություն՝ հարցը ուժով լուծելու՝  նույնպես: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես նվազեցնել այդ ցանկությունը»:

 

Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման հասցնելու համար ռուս փորձագետը անհրաժեշտ է համարում, որպեսզի միջնորդական առաքելություն ստանձնած երկրները միմյանց հետ շփվեն գոնե ոչ իբրև թշնամիներ »,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: