Ի՞նչ են ուզում ուսանողներից․ անվճարներից, զեղչերից զրկե՞լ


16:57 , 2 նոյեմբեր, 2017

Աղջիկս լացելով տուն ա գալիս: Սիրտս կանգնեց: Պարզվում ա՝ դասախոսը մոդուլային աշխատանքի մեջ ներառել ա բաներ, որ չեն անցել: Բարձրկուրսեցիներն էլ ասում են, որ այդ դասախոսը միշտ է նման բաներ անում ու բոլորի գնահատականները փչացնում: Բողոքելն էլ անիմաստ է. փորձեր արել են, որևէ մեկը չի ընդառաջել:

Սա ի՞նչ է, եթե ոչ ամենաթողություն ու մոդուլային աշխատանքների ձևական ստորագրում ու կնիքով հաստատում: Ի՞նչ են ուզում ուսանողներից: Անվճարներից, զեղչերից զրկե՞լ։ Զրկեք, հետո մի ոռնացեք, որ դիմորդներ չունեք, իսկ ընդունակներն ամեն ինչ անում են, որ գնան արտասահման՝ խաչ քաշելով թե՛ ձեր անտերանոց բուհերի, թե՛ իրենց երկրի վրա:

Ափսոս ա իմ երեխան, որ գիշեր-ցերեկ պարապում ա, որ ներվային հիվանդ դարձնեք։