«Առավոտ». «Կարմիր գծերը» 24 ժամ զբաղեցրած են վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներով


10:40 , 2 նոյեմբեր, 2017
«Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի՝ «ավտոշուկայի» վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի։ Այսինքն՝ վարորդը, որը գումարներ է վճարում վճարովի այս ավտոկայանատեղից օգտվելու համար, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում, քանի որ այդ գծերը օրը 24 ժամ զբաղեցրած են վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներով։ 
 
Այդ վիճակն է կենտրոնական Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պողոտայի երկու կողմերի երկայնքով և մայրաքաղաքի մի շարք բանուկ փողոցներում։ Ստացվում է, որ և՛ տեղի գումարն է վարձատուի վրա էժան նստում, և՛ ավտոմեքենաները ապահով ձեռքերում են՝ տեսախցիկների հսկողության ներքո։ «Կարմիր գծերի» պատասխանատուն «Փարքինգ սիթի սերվիս»-ն է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: