Հասան Ռուհանին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն անդրադարձել է արցախյան հակամարտությանը
22:17 , 1 նոյեմբեր, 2017
Հասան Ռուհանին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ հայտարարելով, որ Թեհրանը մշտապես պնդել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, դիվանագիտության և կողմերի երկխոսության միջոցով:
Իրանի նախագահը միևնույն ժամանակ դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կարող է կայունացնող նշանակություն ունենալ: