Ձայների մեծամասնությամբ Կոմպոզիտորների միության նախագահ վերընտրվեց Արամ Սաթյանը


19:22 , 29 հոկտեմբեր, 2017
Առավոտյան 10-ից մինչև երեկոյան 6-ը Կոմպոզիտորների միությունում գործող նախագահին քննելուց և նախագահի ևս մեկ թեկնածու Վարդան Աճեմյանին լսելուց հետո՝ ներկա 85 կոմպոզիտոր ու երաժշտագետ քվեարկեց իր նախընտրելի թեկնածուի օգտին։ Ձայների մեծամասնությամբ Կոմպոզիտորների միության նախագահ վերընտրվեց Արամ Սաթյանը (58 ձայն)։