Կաշվի գործարանի սեփականատեր Գաբրիելյանցի տունը (Photo)


02:52 , 28 հոկտեմբեր, 2017

Վերջապես Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող հերթական նորակառույց շենքի շինարարությունն ավարտվել է, և գոնե հիմա արդեն կարող ենք տեսնել պատմական ևս մի հրաշալի կառույցի ֆասադը, որն ապամոնտաժվել և հետո նորից վերականգնվել է: Սա Աբովյան 1/4 հասցեում գտնվող արդյունաբերող, կաշվի գործարանի սեփականատեր Գաբրիել Գաբրիելյանցի շենքն է՝ Հին Երևանի հանրահայտ եկամտաբեր տներից մեկը, որը կառուցվել էր 1910-1914 թթ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: