Քաղաքական առումով Կատալոնիայի անկախության հռչակումը, և այն, ինչ կարող է դրան հետևել, մեզ համար մեծ ռիսկեր է պարունակում


00:37 , 28 հոկտեմբեր, 2017

Եթե եվրոպացի գործընկերները որոշեն միջազգային իրավունքի նորմերի վերաբերյալ հայեցակարգային ու պրակտիկ մոտեցումները փոխել ու նոր օրակարգ սահմանել, ապա աստիճանաբար կփոխվի նաև միջազգային հարաբերությունների ողջ համակարգը, ինստիտուտների և, առհասարակ, իրավունքի ընկալումը: Սա մեծագույն ռիսկեր է պարունակում հատկապես ԼՂ հարցի մասով մեզ համար:

Արդյունքում մի կողմից կարող ենք հայտնվել «տարածքային ամբողջականության» սկզբունքի դոմինանտության տիրույթում, մյուս կողմից՝ խնդրի լուծման ֆորմատի, ապա նաև այնտեղ տարբեր երկրների ներկայացվածության փոփոխման իրավիճակում:

Վատագույն սցենարն այս պարագայում այն է, որ նման խառը իրավիճակում կողմերին կարող են այնպիսի առաջարկ անել, որից նրանք ի վիճակի չլինեն հրաժարվել: Եվ դա պարտադիր չէ, որ արվի Մինսկի ֆորմատի անդամ բոլոր համանախագահների կողմից: