ԼՂ հակամարտության հարցում Պակիստանն աջակցում է Ադրբեջանին. դեսպան


15:00 , 27 հոկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Պակիստանը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանը որպես պետություն. այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Հան Մոհմանդը:

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Պակիստանն աջակցում է Ադրբեջանին: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ակտիվություն ցուցաբերեն հակամարտության լուծման հարցում»,- ասել  է դեսպանը:

Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը: