Իրաքյան Քրդստանի պարագայում գործ ունենք ոչ թե կենտրոնացված բանակային համակարգի, այլ կուսակցական զինված թևերի հետ


03:49 , 27 հոկտեմբեր, 2017

«Այս տարիների ընթացքում Քրդստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը չհաջողվեց ստեղծել միասնական հրամանատարությամբ գործող զորամիավորումներ: Այդ զորամիավորումները գտնվում էին և գտնվում են կուսակցական ենթակայության ներքո: Այսինքն՝ ըստ էության՝ գործ ունենք ոչ թե Քրդստանի տարածաշրջանի կենտրոնացված բանակային համակարգի, այլ կուսակցական զինված թևերի հետ: Սա պարադոքսալ է նախ պետականաշինության տեսանկյունից, որովհետև ակնհայտ է, որ լուրջ պետականություն ստեղծել ցանկացող ռազմաքաղաքական վերնախավն իր առաջնահերթ օրակարգում պետք է ներառեր կուսակցությունների ապառազմականացումը, ինչը չհաջողվեց անել Քրդստանի իշխանություններին նախ և առաջ այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պատճառով»:

Կից նյութն՝ այստեղ։