Իրաքի Քրդստանի ղեկավարությունը առկախել է հանրաքվեի արդյունքները


10:38 , 25 հոկտեմբեր, 2017
Իրաքի Քրդստանի ղեկավարությունը առկախել է հանրաքվեի արդյունքներն ու Իրաքի կենտրոնական իշխանություններին համագործակցության առաջարկություն արել, այն է՝
ա. անհապաղ հաստատել հրադադար և դադարեցնել Իրաքի Քրդստանում (Իրաք) ընթացող ռազմական գործողությունները,
բ. առկախել Իրաքի Քրդստանում անցկացված հանրաքվեի արդյունքները,
գ. Իրաքի սահմանադրության համաձայն՝ բանակցություններ սկսել ֆեդերալ իշխանության և քրդական ինքնավարության միջև։