«Չորրորդ իշխանություն». Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն աղաղակող չարաշահումներ է կատարել. առաջիկայում բում է լինելու


10:10 , 20 հոկտեմբեր, 2017
««ՉԻ» տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։
 
Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։ Ըստ մեր աղբյուրների՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանն իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ Նախագահականին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու։ Սպասենք նոր զարգացումների»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: