Գնալով ավելի է հստակեցվում Մասուդ Բարզանիի և նրա կառավարության հրաժարականի պահանջը


04:56 , 20 հոկտեմբեր, 2017
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին Դամասկոսում Սիրիայի նախագահի և այդ երկրի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Իրաքի Քրդստանի շուրջ ընթացող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ «այլևս չեն հանդիպի այնպիսի փորձանքի, ինչպիսին Իրաքի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին է»:
Միևնույն ժամանակ, Իրաքի Քրդստանում քրդական տարբեր քաղաքական ուժերի կողմից գնալով ավելի է հստակեցվում Մասուդ Բարզանիի և նրա կառավարության հրաժարականի պահանջը: 
Եթե հարցը դիտարկենք Իրանի ԶՈւ ԳՇ պետի հայտարարության համատեքստում, ապա Իրանն ակնարկում է, որ Իրաքի Քրդստանի ղեկավար կազմում ակնկալում է այնպիսի փոփոխություն, որը հետագայում Իսրայելի, ինչու ոչ, Թուրքիայի կողմից չի օգտագործվի ընդդեմ Իրանի շահերի: