Իրաքի Քրդստանի փեշմարգայի ուժերը նահանջել են մինչև 2003 թ․ սահմանը


03:46 , 18 հոկտեմբեր, 2017

Իրաքյան «Ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») դաշտային հրամանատարներից մեկը վերջին օրերի ռազմական հաջողություններից և առաջխաղացումից հետո հայտարարել է, որ Իրաքի Քրդստանի փեշմարգայի ուժերը նահանջել են մինչև 2003 թ․ սահմանը։

Պատմության անիվն իրոք անսպասելի և ինչ-որ տեղ նաև անողոք պտույտներ կարող է կատարել։ Դեռևս մի քանի օր առաջ հերոսացած և իր անունը Մերձավոր Արևելքի պատմության մեջ ոսկեզօծ տառերով գրել ցանկացող Մասուդ Բարզանին դեպքերի նման զարգացման արդյունքում հնարավոր է՝ արագորեն վերածվի հակահերոսի։

#Իրաք #Քրդստան #ՄերձավորԱրևելք