Հանրապետության ո՞ր հատվածներում են կանխատեսվում ուժեղ քամիներ


14:30 , 16 հոկտեմբեր, 2017
Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար կրկնում եմ մեր երեկվա կանխատեսումը․ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: