ԱՄՆ-ը կարող է երկրորդ միջուկային համաձայնագիրն առաջարկել Իրանին. Թիլերսոն


13:40 , 16 հոկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ներկայիս միջուկային համաձայնագրի հիման վրա ԱՄՆ-ը կարող է Իրանին նոր համաձայնագիր առաջարկել. հաղորդում է NTV-ն:

Թիլերսոնի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը կշարունակի համագործակցել 2015-ին Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի մասնակից պետությունների հետ: Նոր համաձայնագիրը կվերաբերի, մասնավորապես, Իրանի հրթիռային ծրագրին:

Պաշտոնյայի խոսքով՝ երկրորդ համաձայնագիրն ավելի պարտավորեցնող կլինի: