ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվեց Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը


10:25 , 14 հոկտեմբեր, 2017
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվեց Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլայը:
«Իմ առաջնահերթ քայլը ՅՈւՆԵՍԿՕ-ում կլինի մեր կառույցի նկատմամբ վստահության վերականգնումը ոչ միայն անդամ պետությունների, այլև աշխարհի, հասարակական կարծիքի և քաղաքացիական հանրության առաջ»,- հայտարարել է Օդրի Ազուլայը քվեարկությունից հետո: