Սա ի՞նչ երևույթ է, պատճառը ո՞րն է


10:42 , 12 հոկտեմբեր, 2017
Ուղղակի զարմանում ես, թե ինչու գուցե կարևոր, սակայն ոչ այնքան առաջնային կամ օրախնդիր հարցերի շուրջ սկսում են քննարկումներ, որոնք հասնում են ծեծկռտուքի, կրքերի բորբոքման, թշնամության ու առճակատման:
Սակայն այդ նույն եռանդը, էներգիան, կրքերը, սրտացավությունն ու անզիջում և համառ պայքարը չեն արտահայտում ավելի առաջնային և կարևորագույն խնդրի շուրջ, որից կախված է ամեն ինչ, ասենք՝ քաղաքացիական հասարակության ստեղծում, կոռուպցիա և կաշառակերություն, օրինականության և անվտանգության ամրապնդում:
Սա ի՞նչ երևույթ է… Պատճառը ո՞րն է…
Ուղղորդո՞ւմ ըստ որոշակի շահերի, շեղո՞ւմ այլ խնդիրներից, թե՞ մոլորություն, խելացնորություն, երկրորդականը, երրորդականը կարևորողների ամբոխ…
Իսկ դուք՝ հին ազգ, դարավոր մշակույթ, պատմական առաքելություն…