«Հայկական լրտեսների հետքը» Ադրբեջանի տպարաններում


06:32 , 11 հոկտեմբեր, 2017

Ադրբեջանում դասագրքերի հետ կապված նոր աղմուկ է բարձրացել։
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի դասագրքերում Ադրբեջանի զինծառայողի լուսանկարի փոխարեն Հայաստանի զինված ուժերի դիպուկահարներից մեկի լուսանկարն է հրապարակվել։
Սա արդեն երկրորդ դեպքն է։ Եթե հիշում եք, Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածի 10-րդ դասարանի պատմության դասագրքերում վերջերս տպագրվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։