Այն, ինչ կարելի է Կալիգուլայի ձիուն, չի կարելի հասարակ մահկանացուներին…


10:27 , 10 հոկտեմբեր, 2017
Բոլոր պետությունները խոսում են երկակի ստանդարտների մասին, շահարկում, քննադատում, դատափետում դիմացիներին այդ երևույթը կիրառելու համար, սակայն իրենք էլ են մեծ հաջողությամբ այդ սկզբունքն օգտագործում իրենց զինանոցում:
Նույնն են նաև քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, անհատները, առհասարակ՝ բոլորը: Այն, ինչ կարելի է Կալիգուլայի ձիուն, չի կարելի հասարակ մահկանացուներին…
Եվ աջ ու ձախ կիրառում են, բնականաբար, նաև միջանձնային հարաբերություններում, երկակի, եռակի, քառակի ստանդարտները, ըստ անհրաժեշտության, ըստ պահանջարկի, ըստ առաջարկի, ըստ շահադիտության… Կիրառում, իրար վրա չքմեղացած ցեխ շպրտում և կույս ձևանում…