Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինական «Սամոպոմոշչ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սիմոն Սեմենչենկոն Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում ծխացող նռնակ է նետել. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պատգամավոր Վլադիմիր Առևը:
Պատգամավորն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:
Միջադեպը տեղի է ունեցել Դոնբասի հատուկ կարգավիճակը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ:
Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է Դոնբասի վերաբերյալ օրինագիծը: