«Առավոտ». ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է. Արմեն Մարտիրոսյան


11:20 , 29 սեպտեմբեր, 2017
««Առավոտ» թերթը զրուցել է «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. Անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը նա նշեց. «Խորհրդարանն ըստ էության պռոռուսական է ձևավորվել՝ ամբողջությամբ։ Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետև իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»։
 
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: