«Богатство голос» միջազգային մրցույթի առաջին հորիզոնականում հայ երգիչներն են


23:00 , 27 սեպտեմբեր, 2017

Asekose.am-ը գրում է.

Իսպանիայի Lloret de mar քաղաքում կայացած միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանի պատվիրակաության կազմում հանդես եկող երգիչներ Գոռ Թումանյանը , Գրիգոր Գրիգորյանը Յուրի Սարգսյանը տարվեր տարիքային խմբերում և ժանրերում գրավել են առաջին հորիզոնականը :

Իսպանական ծովափնյա այս քաղաքը մրցույթի ծրջանակներում հյուրընկալել են տարբեր երկրներից ժամանած քսանինը մասնակից: "ՏԵՆՈՐ" միջազգային ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի ղեկավարությամբ հայ երգիչները մեկնել են Իսպանիա և այնտեղ փայլուն ելույթ ունեցել գոհացնելով խստապահանջ հանձնախմբին և օտարազգի հանդիսատեսին: