Թուրքիայում ադրբեջանցի անօրինական փախստականներ են ձերբակալվել


14:40 , 27 սեպտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի Չորում քաղաքում ադրբեջանցի փախստականներով բեռնատար է կանգնեցվել. ադրբեջանցիները սահմանը հատել էին անօրինական կերպով, հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը:

Բեռնատարում եղել են նաև Աֆղանստանի քաղաքացիներ. փախստականները փորձել են Թուրքիայի միջոցով Եվրոպա անցնել:

Ըստ աղբյուրի՝ որոշ փախստականների հաջողվել է խուսափել ոստիկանությունից. նրանց նկատմամբ  հետախուզում է հայտարարվել: