Կաթողիկոսի հիմնական հետաքրքրությունները բիզնես ոլորտում են, և աղոթելիս նա չի կարող շեղվել գործերից


13:12 , 12 ապրիլ, 2013

Վեհափառն, անշուշտ, գիտի Տերունական աղոթքը եւ բազմաթիվ այլ աղոթքներ: Երեկ քննարկման առարկա դարձած լեզվի սայթաքումն ունի հոգեվերլուծական բացատրություն: Ներկայիս կաթողիկոսի հիմնական հետաքրքրությունները բիզնես ոլորտում են: Աղոթքներ արտասանելիս նա նույնպես չի կարող շեղվել այն ոլորտից, որի վրա «ծրագրված է» իր ուղեղը: Երբ նա ասում է «Եւ թող մեզ զպարտիս մեր», հասկանալի է, որ նա Աստծուց խնդրում է ներել իր պարտքերը, բայց հետո միանում է ենթագիտակցությունը եւ, ինքնավերահսկողության որոշակի թուլացման պարագայում, լեզուն չի պտտվում ասել՝ «որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց», որովհետեւ բիզնեսում պարտքերի ներումը ընդունված պրակտիկա չէ: Այդպիսով եւս մեկ անգամ ապացուցվում է Զ.Ֆրոյդի տեսությունը՝ լեզվի սայթաքումների ոչ պատահական բնույթի մասին: