Artsakhpress.am-ը գրում է.
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի չմասնակցելու մեջ արտառոց ոչ մի բան չկա:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն:
«ՌԴ նախագահի աշխատանքային ժամանակացույցն իսկապես այս տարի նրան թույլ չտվեց մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, եւ նա դա ամեն տարի չէ, որ անում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է նաեւ, որ ռուսական կողմն ընդունում է «միջազգային հարցերում» կազմակերպության առաջատար դերը: «Նախագահ Պուտինը քանիցս հաստատել է այս գծին իր հավատարմությունը»,- հավելել է նա: