Կրթության ոլորտում լեզուների ուսուցման շուրջ նոր հայեցակարգերը որևէ որակական փոփոխություն չեն բերի


14:18 , 17 սեպտեմբեր, 2017

Կրթության ոլորտում լեզուների ուսուցման շուրջ նոր հայեցակարգերը որևէ որակական փոփոխություն չեն բերի։ Չեն բերի, որովհետև կառավարությունը պետք է առաջին հերթին երկու հարցադրման վրա շեշտը դներ.

1) ինչու, անցնելով դպրոցում ռուսերեն, աշակերտները չեն կարողանում իրենց մասին այդ լեզվով շարադրել, բայց կարող են ռուսերեն բանաստեղծություններ ցիտել։

2) ինչու դպրոցում և բուհերում անգլերեն/ֆրանսերեն անցածները չեն կարող այդ լեզուներով իրենց մասնագիտական գրականությունից օգտվել, ինչպես նաև գրագետ շփվել ու գրել այդ լեզուներով։ Փոխարենը նրանք ստիպված վճարովի դասընթացների են մասնակցում։

Մասնագետ֊մեթոդաբանություն֊դասագիրք
Այս երեքն են գիտելիք տվողը