Այս փողոցի անվանումը գրվում է «Մելիք-Ադամյան», ոչ թե «Մելիք Ադամյան» կամ «Մ. Ադամյան»


17:51 , 16 սեպտեմբեր, 2017

Չքաղաքականացնել

Հազար եմ ասել՝ էս փողոցի անվանումը գրվում է Մելիք-Ադամյան, ոչ թե Մելիք Ադամյան կամ Մ. Ադամյան (լուսանկարում): Քչերը գիտեն, որ էս փողոցը անվանակոչվել է ի պատիվ հայ մեծանուն բժիշկ Արտաշես Մելիք-Ադամյանի, ով խորհրդահայ բժշկության առաջատարներից է եղել: Մելիք-Ադամյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժության, խաղողաբուժության, սրտամկանի ինֆարկտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։

Հ.գ. Թե չէ գրում եք Մ. Ադամյան, տպավորություն ա ստեղծվում, որ էդ մարդու անունը Մելիք ա: