«Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել». Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական գրառումը


10:00 , 15 սեպտեմբեր, 2017
Ալիևյան բռնապետական ռեժիմի տեղեկատվական կցորդ Հաքքին.ազ-ի կողմից երեկ տարածած հերթական գրառումն առ այն, թե իբր Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող, ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարք: Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են: