Ֆեյսբուքը հայերեն թարգմանվում է «դիմագիրք, դիմատետր», այսինքն՝ ԴԵՄՔ ունեցող մարդկանց տիրույթ


17:21 , 12 սեպտեմբեր, 2017
Ֆեյսբուքը հայերեն թարգմանվում է «դիմագիրք, դիմատետր», այսինքն՝ ԴԵՄՔ ունեցող մարդկանց տիրույթ: Տարբեր օգտատերերի մոտ գրառումների մեկնաբանությունների դաշտում պարբերաբար տեսնում ես ծպտյալ մարդուկների: Երբ մարդիկ իրենց անուն-ազգանունով ու իրական նկարով չեն հանդես գալիս, անիմաստ է նրանց հետ շփվելը: Ու հետաքրքիրն այն է, որ որքան անդեմ ու վախկոտ են, որքան լավ են իրենց քողարկում, այնքան ավելի ուլտրա-«հեղափոխական» են, «համարձակ ու քաջարի» այս տիրույթում, նաև՝ կեղտաբերան:
Վստահ եմ, որ իրական կյանքում անտեր, գզգզված ու վախահայաց մարդափիսիկներ են: 
Թարգեք այդ պիծի-միծի բաները, դուրս եկեք դիմակի միջից ու մարդավարի շփվեք իրական ու դեմք ունեցող անձանց հետ: